տուն Քաղաքական Միջազգային ԵԱՏՄ-ի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը կրճատվել է 8 տոկոսով

ԵԱՏՄ-ի հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը կրճատվել է 8 տոկոսով

71
0

og

Եվրասիական տնտեսական միության հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը 2015 թվականի սկզբից կրճատվել է շուրջ 8 տոկոսով։ Այս մասին ասվում է Ղազախստանի վիճակագրական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

2015 թվականի հունվարին ԵԱՏՄ երկրների հետ Ղազախստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 1.296 մլրդ դոլար։ Արտահանումը կազմել է 256.7 մլն, ներկրումը՝ 1.012 մլրդ։

ԵԱՏՄ երկրներից Ղազախստանը հիմնականում ներկրում է ավտոմեքնաներ և սարքարվորումներ, արտահանում է մետաղներ, էներգակիրներ, քիմիական արտադրանք, գյուղապրանքներ։