տուն Լուրեր ԵՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար այլևս ԱԱՀ չի գանձվի

ԵՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաների համար այլևս ԱԱՀ չի գանձվի

115
0

vacheԵվրասիական տնտեսական միության երկրներից ներկրվող մեքենաների համար քաղաքացիներն այլևս ավելացված արժեքի հարկ չեն մուծի: Այդ նպատակով կառավարությունը լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը համարվեց անհետաձգելի:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ասաց, որ նախագծով Եվրասիական տնտեսական միության երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացվում են և քաղաքացիները չեն վճարելու ԱԱՀ-ն: Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ տարին մեկ անգամ իր անձնական օգտագործման համար մեքենա ներկրողը կարող է ազատվել ԱԱՀ-ի վճարումից: