տուն Լուրեր ԵԱՏՄ չանդամակցելը կնշանակեր ապագայի մասին չմտածել. Սեյրան Օհանյան

ԵԱՏՄ չանդամակցելը կնշանակեր ապագայի մասին չմտածել. Սեյրան Օհանյան

83
0

06-3-1-1

Այսօր Աժ նիստի ավարտից հետո, անդրադառնալով լրագրողների հարցին, թե արդո՞ք ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանը դարձրեց առավել անվտանգ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, թեակնկալել, որ Հայաստանի անվտանգության խնդիրները միանգամից կլուծվեն ԵԱՏՄ անդամակցությունից հետո, չի կարելի:

«Այն լարվածությունը, որ այսօր գոյություն ունի ՀՀ սահմանին և շփման գծում, շարունակվում է: Միանգամից ակնկալել, որ ԵԱՏՄ անդամակցելը կլուծի մեր անվտանգության բոլոր հարցերը, իհարկե, չի կարելի»,- ասաց նա:

 

Նախարարը, սակայն, կարծում է, որ չանդամակցելը կնշանակեր ապագայի մասին չմտածել:

«Բայց մյուս կողմից, չանդամակցելը, համապատասխան համագործակցություն չունենալը մեր ռազմավարական գործընկերոջ, հատկապես` ՌԴ հետ, որը հանդիսանում է մեր անվտանգության ապահովման երաշխավորներից մեկը, հատկապես` Թուրքիայի կղմից, նշանակում է` չմտածել ապագայի մասին: Ադրբեջանի հետ մենք որևէ խնդիր չունենք, իսկ մեր ռազմավարական գործընկերը ավելի գլոբալ առումով է մեզ օգնում անվտանգության խնդիրներում»,- եզրափակեց Ս. Օհանյանը: