տուն Լուրեր ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարը հույս ունի` նոր ԸՕ-ն կձևավորի վստահության մթնոլորտ

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարը հույս ունի` նոր ԸՕ-ն կձևավորի վստահության մթնոլորտ

103
0

87

Ընտրական օրենսգրքի հանրային քննարկման ընթացքում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործող ղեկավար Բարբարա Դեվիսը հույս հայտնեց, որ ՀՀ նոր Ընտրական օրենսգիրքը կկարողանա լուծել ամենակարևոր խնդիրը՝ վստահության մթնոլորտ ձևավորելը, որն ըստ նրա` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջին երեք զեկույցների մեջ ամենակարևոր շեշտադրումն է: «Երբ նախորդ անգամ հանդիպեցինք, միայն սեղանի այս կողմից էին ելույթ ունենում, հույս ունենք, որ այս անգամ մյուս կողմից էլ ելույթ կունենան»,-  ասաց նա: Ելույթ ունեցավ նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը և շեշտեց. «Չկան հարցեր, որոնք քննարկելի չեն, և հաշվի առնելով սեղմ ժամանակացույցը` օր առաջ պետք է ընդունենք, սակայն առանց շտապելու: Մեղադրում են մեզ, թե ինչու են նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողով և շարունակում են վրան աշխատել, պատճառը սեղմ ժամկետներն են, քանի որ նախագծի վրա աշխատանքը շարունակվում է, անգամ, կառավարության կողմից նախագիծը հաստատելուց հետո: Էլեկտրոնային միջոցը օգտագործելու վերաբերյալ ասեմ, որ այն արդյունավետ կլինի կրկնակի քվեարկության և այլոց փոխարեն քվեարկության դեմ պայքարում, եթե պատշաճ ձևով իրականացվի: Կարծում եմ՝ էլեկտրոնային գրանցման համակարգի հաջողության գրավականն այն է, որ ունենք էլեկտրոնային ցուցակներ, որոնք կազմվում են, և շահագրգիռ անձը հնարավորություն ունի ներբեռնելու և համադրելու` կան արդյո՞ք կրկնություններ, թե` ոչ»,- ասաց նա: Հարությունյանը խոսեց նաև  9-րդ ձևով քվեարկության մասին և ասաց, որ վերջին երեք տարիներին էլ 9-րդ ձևով քվեարկողների թիվը չի փոխվել, ինչը ենթադրում է, որ կարող են վերջին ընտրությունների պատկերը հասկանալ. «Այո, մենք ունեցել ենք ընտրություններ, երբ մարդիկ համատարած կորցրել են անձնագրերը, ունեցել ենք ընտրություն` 1000 հոգի է անձնագիր կորցրել, սակայն դա անցյալում էր: Ընտրական օրենսգրքի հետ կապված պետք է ներկայացնեն պահանջներ, որոնք տիեզերական չեն և հնարավոր են իրականացնել ՀՀ-ում, հակառակ դեպքում անիմաստ է ներկայացնել»,- ասաց նա: