տուն Լուրեր ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

93
0

obseԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան (Ֆինլանդիա) և Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին  տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառա յությունից:

«Մարտերը պետք է դադարեցվեն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչ օրս չափից դուրս շատ կյանքեր է խլել չափազանց երկար ժամանակահատվածում: Մենք հորդորում ենք բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և ցուցաբերել առավելագույն զսպվածություն հետագա լարվածությունից խուսափելու համար»,- նշել են ԵԱՀԿ ներկայացուցիչները` իրենց լիակատար աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին և հակամարտության խաղաղ կարգավորմանը նրանց ցուցաբերած ջանքերին: