ԵԱՀԿ գործող նախագահը, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հանդիպում է անցկացրել Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեր Անդրեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ Նյու Յորքում, հաղորդում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Գործող նախագահը տեղեկացվել է հայկական և ադրբեջանական զորքերի շփման գոտում առկա լարվածության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին:
Դաչիչը դատապարտել է շփման գոտում լարվածության վերջին զարգացումները, և կոչ է արել կողմերին առավելագույն զսպվածության, իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կազմակերպելու համար: