տուն Քաղաքական Միջազգային ԵԱՀԿ-ն Ուկրաինայի հարցով արտակարգ նիստ կգումարի

ԵԱՀԿ-ն Ուկրաինայի հարցով արտակարգ նիստ կգումարի

104
0

1003181049

ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներն այսօր երեկոյան արտակարգ նիստ կանցկացնեն՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ մշտադիտարկման հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Բոչուրկիվը:

«Այսօր 16:30-ին (Երևանի ժամանակով՝ 19:30-ին) Վիեննայում ազգային պատվիրակությունները Ուկրաինայի հարցով արտակարգ պլենար նիստ կանցկացնեն», — ասվում է Բոչուրկիվի թվիթերյան միկրոբլոգի միջոցով տարածված հայտարարության մեջ:

Սպասվում է, որ նիստին մասնակցելու են ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Էրթուղրուլ Ափաքանը և եռակողմ շփման խմբում ԵԱՀԿ մշտական ներկայացուցիչ Հայդի Թալյավինին:

Նիստի օրակարգում հունվարի 9-ից հետո ուկրաինացիների և ռուսամետ ուժերի սահմանային գոտում լարվածության աճի հարցն է: