տուն Քաղաքական Միջազգային ԵԱՀԿ-ն կոչ է արել դադարեցնել կրակը Դեբալցևոյում

ԵԱՀԿ-ն կոչ է արել դադարեցնել կրակը Դեբալցևոյում

91
0

1047459607

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտող կողմերին դադարեցնել մարտական գործողությունները Դեբալցևոյի շրջանում: Այս մասին հաղորդում է BBC-ին:

Վեհաժողովի նախագահ Իլկա Սուոմինենն անհանգստություն է հայտնել դիրքերի ուղղությամբ արձակվող կրակոցների հետ կապված:

«Ես ողջունում են հրադադարի մասին տեղեկությունները: Սակայն անջատողականների այն հայտարարությունը, թե կրակի դադարեցումը չի վերաբերվում Դեբալցևոյին, անընդունելի է: Ես կողմերին կոչ եմ անում հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները», — հայտարարել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 16 ժամ տևած բանակցություններից հետո Մինսկի Անկախության պալատի մեծ սրահում պայմանավորվել են հրադադար հաստատել, որը կմեկնարկի փետրվարի 15-ին 00:00-ին: Անջատողականները, սակայն, չեն դադարում կրակել Դեբալցևոյում, քանի որ քաղաքը համարում են իրենց տարածքը: