տուն Լուրեր ԵԱՀԿ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել լրագրողների անվտանգությունը

ԵԱՀԿ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին ապահովել լրագրողների անվտանգությունը

85
0

103406

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյավտովիչն մտահոգություն է հայտնել Հայաստանում լրագրողների անվտանգության վերաբերյալ՝ վերջերս Երևանում ոստիկանության կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնի գործողությունների պատճառով, հայտնում է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ ըստ հաղորդումների` ապրիլի 22-ին հանրային բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը հետապնդել և փորձել է բերման ենթարկել 1in.am լրատվական կայքի լրագրողներ Նարեկ Բարսեղյանին և Սևակ Սողոմոնյանին` վնասելով նրանց սարքավորումները։

«Ես կրկնում եմ կոչս իշխանություններին` մշտապես ապահովել լրագրողների անվտանգ աշխատելու իրավունքները։ Անընդունելի է ուժի կիրառումը լրատվամիջոցի նկատմամբ` հատկապես իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից»,-ասել է Դունյա Միյատովիչը։

Վերջինս նաև նշել է, որ 2015թ․-ի հունիսին լրագրողների նկատմամբ իրականացված հարձակումների քննության արդյունքները չեն բացահայտվել: ԵԱՀԿ-ի կայքը հիշեցնում է, որ 2015թ․-ի հունիսին Երևանում հանրային ցույցը լուսաբանելու ընթացքում ֆիզիկական հարձակման և բերման էին ենթարկվել Ազատություն ռադիոկայանի, Հայկական ժամանակի, Hetq.am, Gala TV, News.am, PanArmenian.net, Epress.am, 1in.am, և ArmTimes.com կայքերի լրագրողները։