ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ սեպտեմբերի 30-ին ծրագրվում է մշտադիտարկում անցկացնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում:
Դա տեղի կունենա Աղդամի շրջանի Սարիջալի գյուղի շրջակայքում, հայտնում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը:
Հայկական կողմում մշտադիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Պետեր Սվեդբերգը, ադրբեջանական կողմում՝ ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպրչիկն ու նրա դաշտային օգնական Եվգենի Շարովը: