ԵԱՀԿ միջազգային դիտորդները հայտարարել են, որ Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին, հաղորդում է Reuters-ը:
«Միանգամայն պարզ է, որ Բելառուսը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև ժողովրդավարական չափանիշներ: Վերջերս քաղբանտարկյալների ազատ արձակումը և ընտրություններին միջազգային դիտորդների ներկայությունը դրական փոփոխություն են: Այնուամենայնիվ, զգալի տեղաշարժ չենք գրանցել»,- ասել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Քենթ Հաթսթեդը: