տուն Լուրեր ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանին կոչ է արել հետևել Հայաստանի օրինակին

ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանին կոչ է արել հետևել Հայաստանի օրինակին

93
0

xw_988709

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հայաստանը համաձայնել է քննարկել հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի մանրամասները։

Նրանք կոչ են արել Ադրբեջանին նույնն անել։

Հայտարարությունում ասվում է, որ առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում մահացու հարվածներ հասցնելու մեջ:

Միջնորդները վճռականորեն դատապարտել են հրետանու կիրառումը, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների, եւ ցավակցություն են հայտնել զոհերի հարազատներին։

«Նախարարները համաձայնել են մինչեւ տարեվերջ կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- նշվում է ԵԱՀԿ ՄԽ տարածած հաղորդագրությունում։