տուն Լուրեր ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկության դեպքում կարող է իրավիճակը փոխել. Աղվան Վարդանյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկության դեպքում կարող է իրավիճակը փոխել. Աղվան Վարդանյան

88
0

axvan

«Խնդրի լուծման երկու ճանապարհ կա. մեկը՝ ուժի դեմ կիրառել ավելի մեծ ուժ, ինչը, կարծում եմ, մեր բանակը որոշ չափով անում է: Երկրորդ՝ ես խորապես համոզված եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ցանկության և միասնաբար գործելու դեպքում կարող են առնվազն կտրուկ նվազեցնել լարվածությունը, հակառակորդի սադրանքները, ինչպես նաեւ կանխել անմեղ մարդկանց սպանությունները»,- այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում, անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Պատգամավորի կարծիքով` Ադրբեջանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր հանդիպումից առաջ նման պահվածք է դրսևորում. «Այս պարագայում մեր հույսը մնում է մեր բանակի հզորությունը»,- հավելեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը: