տուն Լուրեր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ

207
0

James_Warlick_0

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից դեսպան Իգոր Պոպովը, ԱՄՆ-ից դեսպան Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից դեսպան Պիեռ Անդրյոն) իրենց խոր մտահոգությունն են հայտնում շփման գծի երկայնքով տեղի ունեցող հրադադարի մեծամասշտաբ խախտումների առնչությամբ: Խոստորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում ենք անիմաստ կորուստների համար, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հակամարտության խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի և որ պատերազմը տարբերակ չէ»,- ընդգծել են համանախագահները: