տուն Լուրեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մյուս շաբաթ կքննարկեն իրավիճակի սրացումը Ղարաբաղում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մյուս շաբաթ կքննարկեն իրավիճակի սրացումը Ղարաբաղում

183
0

osce

ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջորդ շաբաթ Վիեննայում հերթական նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրացումը, հաղորդում է RIA Novosti-ն:

«Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրացումը, ինչպես նաև ԵԱՀԿ դերը հակամարտության կարգավորման գործում, Վիեննայում մյուս շաբաթ անցկացվելիք պարբերական խորհրդակցությունների շրջանակներում կհավաքվեն Լեռնային Ղարաբաղի հարցով երեք համանախագահները, որոնք Մինսկի խմբի անդամներին կտեղեկացնեն հաջորդ քայլերի մասին»,- տեղեկացնում է աղբյուրը: