ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհամաձայնեն անցկացնել ԼՂ հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին:
«Հույս ունենք, որ նախագահները կհամաձայնեն անցկացնել հաջորդ հանդիպումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով: Ներկայումս հանդիպման օրը և վայրը հստակեցված չեն: Հոկտեմբերի վերջին տարածաշրջան մեր այցի ժամանակ նախատեսում ենք կողմերի հետ քննարկել մի շարք հարցեր»,- ասել է համանախագահը: