տուն Լուրեր ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինյեի հետ քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցեր

ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինյեի հետ քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցեր

113
0

55

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների ընթացին առնչվող հարցեր:  Անդրադարձ է եղել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի աշխատանքներին, որի համանախագահներն են հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, եվրոպական կողմից` Լյուկ Դեվինյեն:

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկկողմ քննարկումները հաջորդ ամիս` բանակցային գործընթացում առկա հարցերը վերջնական համաձայնեցնելու նպատակով: