ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը ապրիլի վերջին այցելելու է Մոսկվա, ուր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է Արցախյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:
«Ես մեկնելու եմ Մոսկվա ապրիլի վերջին, և, հավանաբար, հնարավորություն կունենամ այդ հարցի շուրջ մտքեր փոխանակել»,- նշել է Զանյերը՝ պատասխանելով հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք հանդիպել ՌԴ արտգործնախարարի հետ, ԼՂ խնդիրը քննարկելու համար: