տուն Արցախ ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու. ԼՂՀ ԱԳՆ

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու. ԼՂՀ ԱԳՆ

98
0

EAHK

Սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ֆիզուլիի շրջանի  Կարախանբեյլի բնակավայրի արևելյան ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող   նախագահի  անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և  նրա դաշտային օգնականներ  Գենադիե Պետրիկան /Մոլդովա/  ու Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:

ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: