Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վարշամ Բորանյանը դուրս է եկել 71 կգ քաշային կարգի եզրափակիչ:
Վարշամ Բորանյանն առաջին գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել էր ռումինացի Տոմի Կլաուդիո Հինովեանուին: 1/8 եզրափակիչում Բորանյանը նույն հաշվով շանս չտվեց պորտուգալացի Հուգո Միգել Դա Սիլվա Պասոսին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի 8:2 հաշվով հաղթեց բուլղարացի Սվիլեն Պլամենով Կոստադինովին: Կիսաեզրափակիչում Բորանյանը դուրս թողեց հունգարացի Բալինտ Կորպասին:
Շարունակությունը՝ news.am