տուն Լուրեր Ե՞րբ կարտահանձնեն Սերժ Սարգսյանի եղբորորդուն. դատախազության պարզաբանումը

Ե՞րբ կարտահանձնեն Սերժ Սարգսյանի եղբորորդուն. դատախազության պարզաբանումը

71
0

Սերժ Սարգսյանի եղբորորդին` Նարեկ Սարգսյանը, Հայաստան կհասնի սահմանված ժամկետում։ Araratnews.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը, որին հարցրինք՝ ե՞րբ է Հայաստան արտահանձնվելու Ֆրանկլին Գոնսալես անուն-ազգանունով  ներկայացած՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը:

Արևիկ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ արտահանձնման համար նախատեսված է 40 օր:

Հիշեցնենք` միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու  համար:

Սոնա Դավթյան