տուն Քաղաքական Միջազգային Յարոսլավսկում ժամկետային զինծառայողը կրակել է 6 ծառայակիցների վրա

Յարոսլավսկում ժամկետային զինծառայողը կրակել է 6 ծառայակիցների վրա

90
0

pic_b011a6635a1855a666ebf7a3e96455ab

Յարոսլավսկի մարզում ժամկետային զինծառայողն իրեն ամրագրած զենքից կրակ է բացել 6 ծառայակիցների վրա, հաղորդում է  LifeNews-ը:

Նրանցից 3-ը զոհվել են, ևս 3-ը վիրավորվել: Միջադեպը կատարվել է  դաշտային ճամբարի  պահակակետում: Նախնական տվյալներով միջադեպն անձնական դրդապատճառներով է կատարվել: Ներկայում տեղում աշխատում է Մոսկվայի պաշտպանության վարչության հանձնաժողովը: