տուն Լուրեր Յանուկովիչն ամուսնալուծվել է. Der Spiegel

Յանուկովիչն ամուսնալուծվել է. Der Spiegel

97
0

11A73F5A-4F2D-466B-BA19-69F03EB5B363_w1023_r1_s

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ամուսնալուծվել է կնոջից՝ Լյուդմիլա Յանուկովիչից. հաղորդել է գերմանական Der Spiegel ամսագիրը:

«Նա ամուսնալուծվել է իր կնոջից, ում հետ ամուսնացած էր 45 տարի: Նա ապրում է իր նախկին խոհարարի քրոջ հետ»,- Յանուկովիչի մասին հոդվածում այս մասին գրում է պարբերականը:

Spiegel-ը նաև տեղեկացնում է, որ Յանուկովիչի խոսքով՝ ինքը ֆինանսական աջակցություն է ստանում ավագ որդուց՝ Ալեքսանդրից:

Նախկին նախագահի կրտսեր որդին ավտովթարի զոհ էր դարձել 2015-ին Բայկալում: