տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչի ֆինանսական միջոցները կառգրավվեն ի օգուտ պետական գանձարանի

Յանուկովիչի ֆինանսական միջոցները կառգրավվեն ի օգուտ պետական գանձարանի

103
0

yanukovic
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են պետբյուջե ուղղել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կալանավորված ֆինանսական միջոցները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ուկարինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը:
«Ուկրաինային անհրաժեշտ է շուտափույթ կերպով ստանալ դատական վճիռ և գումարներն ուղղել պետբյուջե»,- գրում է Ավագովը:
Նա նաև նշել է, որ Յանուկովիչը օտարերկրյա տարբեր հաշիվների վրա ունի շուրջ 2 միլիարդ դոլար, իսկ ուկրաինական բանկերում՝ 1,8 միլիարդ դոլար և 6 միլիարդ գրիվնա, ինչը կազմում է հավելյալ 430 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ նախկին նախագահի, նրա որդու և նախկին կառավարության մի շարք անդամների նկատմամբ Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել՝ մեղադրելլով վերջիններիս առավել խոշոր չափի ֆինանսական միջոցների յուրացման մեջ: