տուն Քաղաքական Միջազգային Յանուկովիչի դեմ պետական գույքը յուրացնելու մեղադրանքով քրեական գործ է հարուցել

Յանուկովիչի դեմ պետական գույքը յուրացնելու մեղադրանքով քրեական գործ է հարուցել

53
0

yanukovich_101013Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պետական գույքը ապօրինի յուրացնելու մեղադրանքով։

«Ուկրաինայի գլխավոր դատախազությունը գրավոր հաղորդագրություն է կազմել նախկին նախագահ Վ. Յանուկովիչի եւ այլոց դեմ պետական գույքը յուրացնելու եւ դրանց սեփականաշնորհումը օրինականացնելու կասկածանքով»,- ասված է հայտարարության մեջ։

Դատախազությունը նշում է, որ Յանուկովիչը հատկապես խոշոր չափով ապօրինի գումարներ է ստացել «Մեժիգորիե» նստավայրում բնակության ծախսերը հոգալու համար։