Ճապոնիայում խոշորագույն §Յամագուտի-գումի¦ մաֆիոզ խմբավորումը չեղյալ է հայտարարել Հելոուինի կապակցությամբ տոնկատարությունը: Բանն այն է, որ հանցավոր խմբակցությունը պառակտվել է, ու մտավախություն կա, որ դրա հետ կապված արյունալի բախումներ տեղի կունենան:
Դրա մասին տեղեկացնում են ճապոնական ԶԼՄ-ները: Իսկ Կոբե քաղաքում §Յամագուտի-ումիի¦ գրասենյակի դռան վրա մի հայտարարություն է հայտնվել տոնը չեղյալ հայտարարելու մասին, սակայն դրա պատճառները չեն նշվում: