տուն Քաղաքական Միջազգային Yahoo-ն 2015 թվականին կարող է ներկայացնել Apple Watch-ի մրցակցին

Yahoo-ն 2015 թվականին կարող է ներկայացնել Apple Watch-ի մրցակցին

88
0

_77531691_70ad470a-8331-4824-a8b8-22c980ea4ffb

2015 թվականին Yahoo ընկերությունը կարող է ներկայացել Apple Watch խելացի ժամացույցների մրցակցին։ Այս մասին հաղորդում է The Financial Times-ը։ Այս մասին հայտարարել է Yahoo-ի բջջային ստորաբաժանման հարցերով փոխնախագահ Ադամ Կագանը։ Նրա խոսքերով՝ նոր սարքերը մեծ հնարավորություններ կներկայացնեն ընկերության համար հաջորդ տարի։

Ըստ պարբերականի՝ Yahoo-ն մասնակցություն է ունեցել Apple Watch-ի ստեղծմանը՝ իրականացնելով այդ սարքի համար նախատեսված Yahoo News Digest հավելվածը։ Կագանի խոսքերով՝ Yahoo-ն չի սահմանափակվի մեկ արտադրողի հետ համագործակցությամբ և չի բացառում, որ ինքն էլ կներկայացնի նման սարք։