տուն Քաղաքական Միջազգային Յացենյուկն առաջարկել է 1/3-ով մեծացնել Ուկրաինայի բանակը

Յացենյուկն առաջարկել է 1/3-ով մեծացնել Ուկրաինայի բանակը

123
0

U

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հաղորդել է, որ մտադիր է երկրի բանակի թվաքանակը 184 հազարից հասցնել 250 հազարի: Այս մասին հաղորդում է Korrespondent-ը:

«Ուկրաինայի կառավարությունը խորհրդարանին Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը մեծացնելու մասին օրինագիծ է ներկայացնում: Մենք ենթադրում ենք, որ զինուժի թվաքանակը կավելա 66 հազարով՝ հասնելով 250 հազար մարդու», — հայտարարել է Յացենյուկը:

Վարչապետը մանրամասնել է, որ օրենքի ընդունումից հետո բուն զինծառայողների թիվը կավելացվի մինչև 204 հազար: Յացենյուկը նշել է, որ օրենքը ծայրաստիճան կարևոր է և խնդրել է Գերագույն ռադային այն քննարկել առաջին իսկ պլենար նիստի ժամանակ: