տուն Քաղաքական Միջազգային Յացենյուկի կոչը ՌԴ-ին և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին

Յացենյուկի կոչը ՌԴ-ին և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին

61
0

arseniy-yacenyukԱյսօրվա դրությամբ Ուկրաինայի հիմնական առաջադրանքն այն է, որ իրավաբանորեն ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց առաջ, ուկրաինական զինված ուժերի ստանդարտները համապատասխանեցվեն նրանց ստանդարտներին: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության զեկույցը ներկայացնելիս, փոխանցում է  УНН-ի թղթակիցը:

«Երկրի առաջ կանգնած հիմնական խնդիրն այն է, որ իրավաբանորեն ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ, Ուկրաինան պիտի ՆԱՏՕ-ի փաստացի անդամ դառնա: Դա նշանակում է, որ ուկրաինական զինված ուժերը պիտի ամբողջությամբ համապատասխանեն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ամբողջ լոգիստիկային եւ  ստանդարտներին», — ասել է նա:

Ինչպես նաև, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ռուսաստանին խորհուրդ է տվել կամ համաձայնել պարտքի վերադարձման այն պայմաններին, որոնք մինչ այդ հստակեցվել են պարտատերերի կոմիտեի հետ կամ էլ Ուկրաինայի պարտքը պահանջել երկրի նախկին ղեկավարներից, որոնք այժմ Ռուսաստանում են:

«Կարող եմ նրանց հրապարակայնորեն խորհուրդ տալ. նրանք, ովքեր վերցրել են այդ փողը, Ռուսաստանի Դաշնությունում քաղաքական ապաստան են ստացել: Թող կանչեն այն ավազակներին, որոնց ապաստան են տվել եւ թող նրանցից վերցնեն փողը կամ էլ փողը վերադարձնեն այստեղ, եւ մենք մեծ հաճույքով դատ կկազմակերպենք յուրաքանչյուրի վերաբերյալ, ով միջոցներ է վերցրել ու թալանել Ուկրաինական պետությանը»,- հայտարարել է վարչապետը:

«Հերթական անգամ Ռուսաստանին կոչ եմ անում ընդունել մեր առաջարկները, որովհետեւ ավելի լավ առաջարկներ Ռուսաստանին չեն արվելու»,- ավելացրել է Յացենյուկը, փոխանցում է РБК Украина-ն: