Ուկրաինան պետք է վերականգնի Դոնբասի եւ Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը, որպեսզի երկիրն ապրի խաղաղ կյանքով: Նման հայտարարություն է արել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը Պոլտավայում պարեկային ոստիկանների երդմնակալության արարողության ժամանակ:
«Հուսամ, որ մեր արեւմտյան գործընկերները կանեն ամեն բան, որպեսզի մեր տղաները չզոհվեն ճակատում: Դրա համար պետք է վերականգնել Դոնեցկի, Լուգանսկի նկատմամբ վերահսկողությունը եւ վերադարձնել Ղրիմը: Դա պետության տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրն է», — մեջբերում է Յացենյուկի խոսքը «112 Ուկրաինա»-ն: