տուն Լուրեր «Խոստումը» ֆիլմի դերասանները CBS-ի եթերում դատապարտել են Թուրքիայի դիրքորոշումը (տեսանյութ)

«Խոստումը» ֆիլմի դերասանները CBS-ի եթերում դատապարտել են Թուրքիայի դիրքորոշումը (տեսանյութ)

161
0

Безымянный

Ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերասաններ Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը հյուրընկալվել են ամերիկյան CBS հեռուստաընկերությունում և եթերում ներկայացրել ֆիլմի պատմությունը, ինչպես նաև դատապարտել Թուրքիայի կառավարության ժխտողական դիրքորոշումը:

«Այս պատմության մասին չի խոսվել, քանի որ Թուրքիայի շահերը  նորից ու նորից մշտապես ճնշել են: Մարդիկ բազմիցս փորձել են բարձրաձայնել այս թեման, այդ թվում նաև՝ Քըրք Քըրքորյանը, ով Metro Golden Mayer ստուդիայի ղեկավարն էր: Թուրքիան շատ հզոր է: Ի վերջո, Քըրքը հասցրեց դա անել, սակայն, ցավոք, հեռացավ կյանքից: Դժբախտաբար, նա մահացավ նախքան ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվելը: Այդ է նաև պատճառը, որ Թուրքիայի մեծ հզորության պատճառով ԱՄՆ-ի նախագահներից ոչ ոք չի արտասանել «ցեղասպանություն» բառը»,- պատմելով ֆիլմի մասին այս մասին նշել է Քրիստիան Բեյլը:

«Հուսով եմ՝ ֆիլմը հզոր ուղերձ կլինի հասարակությանը: Ցավալի, որ այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, կարծես թե կրկնվում է այսօր աշխարհի տարբեր կետերում»,- ասել է Օսկար Այզեքը:

Ֆիլմի ռեժիսորն օսկարակիր Թերի Ջորջն է, ով ընտրել է տաղանդավոր և իրենց գործում հմուտ դերասաններ, ինչպիսիք են՝ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շառլոտա Լե Բոնը, Անժելա Սարաֆյանը, Ջեյմս Քրոմվելը և ուրիշներ. ֆիլմի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 21-ին, տեղի կունենա «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: