տուն Լուրեր “Խոստումը” ֆիլմը՝ Ուկրաինայի ամսվա ամենասպասված ֆիլմերի հնգյակում

“Խոստումը” ֆիլմը՝ Ուկրաինայի ամսվա ամենասպասված ֆիլմերի հնգյակում

147
0

227.thumb

Մայիսի 4-ին Ուկրաինայում սպասվում է Հայոց ցեղասպանության մասին “Խոստումը” ֆիլմի պրիմիերան։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, այն ընթացիկ ամսվա ամենասպասված ֆիլմերի հնգյակում է։

Նշենք, որ ապրիլի 27-ին Կիևում և Օդեսայում անցկացվել են “Խոստումը” ֆիլմի հատուկ պրեմիերաները:

Ուկրաինական վարձույթում ֆիլմը ներկայացնում է Ukrainian Film Distribution ընկերությունը, որը համագործակցում է հոլիվուդյան աշխարհահռչակ ֆիլմարտադրող ընկերությունների հետ:

Կիևում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Cinema city-ի Ocean Plaza-ում, որին այցելել են Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքային և մարզային հայ համայնքների հասարակական, քաղաքական և հոգևոր ներկայացուցիչներ: