Ուզում եմ, որպեսզի դրան վերաբերվենք որպես գործընկերային և ընկերային հարաբերությունների արդյունքի։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին Արցախի երկու նախագահների՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումին։
«Այն ինչ արդեն ասվել է, այն, ինչ ներկայացվել է, բավարար է հասկանալու համար, որ խոսքը ոչ թե դատավարության վրա որևէ ազդեցություն ունենալու, այլ կալանքը փոխելու հարցին է վերաբերում: Ուզում եմ, որպեսզի դրան վերաբերվենք որպես զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերային հարաբերությունների արդյունքի», — ասաց Ղուլյանը: