տուն Լուրեր Խոշոր վթարի հետեւանքով 5 տուժած հոսպիտալացվել է

Խոշոր վթարի հետեւանքով 5 տուժած հոսպիտալացվել է

86
0

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում։ Այսօր՝ հունիսի 24-ին ժամը 15։00-ի սահմաններում Սեւան-Գեղամավան-Զովաբեր գյուղամիջյան ճանապարհի 2.5 կմ հատվածում բախվել են ՎԻԼԻՍ մակնիշի 34 MM 936 համարանիշի եւ ՎԱԶ 2121 մակնիշի 86 NՍ 888 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով ՎԻԼԻՍ-ը կողաշրջվել է, ՎԱԶ 2121-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Վթարի հետեւանքով 5 տուժած կա. վիրավորներից մեկը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն, 4-ը՝ Սեւանի բժշկական կենտրոն։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: