տուն Լուրեր Խոշոր վթար Աբու Դաբիում. մոտ 50 երեխա վիրավոր է

Խոշոր վթար Աբու Դաբիում. մոտ 50 երեխա վիրավոր է

182
0

CtdtJQ1UsAAzC_x

ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիում քաղաքային ավտոբուսի և երկու դպրոցական ավտոբուսների բախման հետևանքով տուժել է 47 երեխա. հայտնում է The National պարբերականը:

14 վիրավորի օգնություն է ցույց տրվել տեղում, վերջիններս ստացել են մարմնական թեթև վնասվածքներ: Մնացած երեխաները հոսպիտալացվել են. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ըստ նախնական տվյալների՝ վթարը տեղի է ունեցել վարորդներից մեկի անփութության հետևանքով: