տուն Լուրեր Խոշոր հրդեհ Երևանի Բաբայան փողոցի 5 հարկանի շենքում. լուսանկարներ

Խոշոր հրդեհ Երևանի Բաբայան փողոցի 5 հարկանի շենքում. լուսանկարներ

167
0

83c73b2162edc31a16800bcf9f08b258

Այսօր` հունիսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաբայան փողոցի թիվ 22ա շենքի տանիքից ծուխ է բարձրանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված շենք են ժամանել թիվ 5,8,11 հրշեջ-փրկարարկան ջոկատները` 4 մարտական հաշվարկով և 1 ավտոսանդուղք: Հրշեջ-փրկարարները 5 հարկանի շենքի բնակիչների ուժերով մարել են տանիքում առաջացած հրդեհը:

Հրշեջների հետ ակտիվորեն կրակի մարման և տարածման դեմ պայքարում էին երիտասարդներն ու ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնց մեջ էր նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստաբջյանը, ով կարելի է ասել, ամբողջովին ընկել էր սիրված հեքիաթի Մոխրոտիկի օրը: Կրակի հետևանքով առաջացած ծուխն այնքան ուժեղ էր, որ այն տեսանելի էր քաղաքի տարբեր մասերից:

Օպերատիվորեն ժամանել էին նաև 1-03 շտապօգնության, էլեկտրոաանցի և Արաբկիր վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները: Արաբկիրի թաղապետատարանի ծառայողը դեպքի մասին հեռախոսով տեղեկությունը փոխանցել էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանին:

Ժամանել էր նաև Արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման խումբը` փրկարար ծառայության մայոր Մնացականյանի գլխավորությամբ:

Ամբողջությամբ կարդացեք այստեղ:

Լուսանկարները` Գոհար Լալայանի և Լևոն Ամիրզյանի

620600e5f0b2c69c600f16bc159611b3 657847756575cdad7410e078613801a6 ba4b156b46ffc1358614e2f62dbbdbfd