Դոնի Ռոստովի կենտրոնում տասը հարկանի հյուրանոց է հրդեհվել։ Կրակի մակերեսը կազմել է շուրջ 800 հա։ Հրդեհին բարդության 3-րդ աստիճան է տրվել։
Հյուրանոցից, հարևան շենքերից և մանկապարտեզից ավելի քան 400 մարդ է տարհանվել, այդ թվում՝ 61 երեխա։ մեկ մարդ է զոհվել։ Մահացածի մարմինը հայտնաբերվել է հյուրանոցի շենքում։
Հրդեհը բռնկվել է տաքացուցիչի պատճառով։ Կրակի մարման աշխատանքներում ներգրաված է 50 հրշեջ և 19 միավոր տեխնիկա։