տուն Լուրեր Խոշոր հրդեհ «4 անիվ» ավտոտեխսպասարկման կետում. մեծ թվով հրշեջներ են ժամանել

Խոշոր հրդեհ «4 անիվ» ավտոտեխսպասարկման կետում. մեծ թվով հրշեջներ են ժամանել

136
0

IMG_3816-14010-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

Մայիսի 26-ին, ժամը 12.27-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ և մեկ ավտոսանդուղք. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.44-ին, մարվել՝ 13.01-ին: Այրվել է «Նիկո» արտադրական կոոպերատիվին պատկանող (տնօրեն՝ Լ. Մ.) ավտոտեխսպասարկման կետի տանիքի և առաստաղի փրփրապլաստը՝ մասնակի (մոտ 350 ք.մ):