տուն Լուրեր Խոշոր ձեռնարկատերերը չեն ներկայացնում ՓՄՁ-ներին վաճառվող ապրանքների քանակը

Խոշոր ձեռնարկատերերը չեն ներկայացնում ՓՄՁ-ներին վաճառվող ապրանքների քանակը

110
0

միքայել-մելքումյան

2015թ-ի հունվարի տնտեսական իրավիճակը գոհացուցիչ չի այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Միքայել Մելքումյանը: «Հարկային քաղաքականությունը ճիշտ ուղով չի գնում: Այս հետաձգումը ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է հարց լուծել: Մեկ տարվա ընթացքում չընդունվող օրենքը լուրջ խնդիրներ է առաջացնում: Այս հարցը լուծելու համար վարչապետը ԱԺ-ում ժողով հրավիրեց, և միասնական քննակեցին մինչև հաջորդ քառօրյան արդեն, հստակ պատկեր ունենալով որոշում կայացնել»:

Չքաղաքականացնելով հարցը Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ հետաձգումն  էլ ժամանակավոր բնույթ է կրում: «Ամենակարևորն այս հարցում այն փաստն է, որ ժողովուրդը հասկացավ, որ ոչ վարչարարության, ոչ կառավարության գործողությունները բավարար չեն խնդրին լուծում տալու համար, և իրենք կարող են շատ որոշումներ փոփոխման ենթարկել: Առաջին ամնենակարևոր հարցն այն է, որ մեկ տարի արդեն չընդունված օրենքը լուրջ տարաձայնությունների առիթ է դառնալու, իսկ երկրորդ խնդիրը՝ լուծում տալն է»:

Մենք փոքր ու միջին բիզնեսին պետք է ազատություն տանք, հայտնեց Միքայել Մելքումյանը: «Ամեն անգամ ստուգումներ կատարելու ընթացքում՝ ՓՄՁ-ների համար մենք ստեղծելու ենք հավելյալ դիսկոմֆորտ: Մեր մեծ տնտեսավարողները իրենց ապրանքները, որոնք վաճառում են մեր ՓՄՁ-ներին, էլեկտրոնային տարբերակով տալիս են հաշվետվություն: Սակայն, այդ հաշվետվության մեջ ներկայացված են միայն ապրանքների անունները: Իսկ ապրանքների քանակն ու գինը, որով վաճառվել են, չի նշվում: Եթե ստուգեն ու համեմատեն՝ ՓՄՁ-ների պահեստային ապրանքներն ու խոշոր տնտեսվարողների հաշվետվությունները չեն համապատասխանում»: