տուն Լուրեր Խոշոր ավտովթար Երևանում. Կամազը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել

Խոշոր ավտովթար Երևանում. Կամազը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել

82
0

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Միքայել Աթայանը իր վարած КамАЗ մակնիշի 70 RR 909 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց իջնելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Աբովյան պուրակ և Հերացի փողոց ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշներին, պոկել նրանք և կողաշրջվել։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: