Այսօր` ապրիլի 9-ի վաղ առավոտից Մյասնիկյան պողոտայում երթեւեկությունը կաթվածահար էր խոշոր ավտովթարի պատճառով: Միմյանց են բախվել «Նիսսան», «Լադա 099», «Օպել» եւ «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենաները։ «Օպելը» գլխիվայր շրջվել է ու գրեթե ամբողջապես փակել փողոցը:
Մյասնիկյան պողոտայի վթարի հետեւանքով դժվարանցանելի են նաեւ Մյասնիկյանի պողոտան շրջանցող հարակից ճանապարհները:
«Օպելի» վարորդը տեղափոխվել է հիվանդանոց` բուժզննման, նախնական տեղեկություններով նա թեթեւ վնասվածքներ ունի։ Մյուս մեքենաների վարորդերն ու ուղեւորները չեն տուժել։
Պողոտայի երթեւեկությունը տեւական ժամանակ կաթվածահար էր եղել։ Ավելի ուշ երթեւեկություը կարգավորվել է, ճանապարհը բաց է։