տուն Քաղաքական Միջազգային Խորվաթիայի նախագահական ընտրություններում գործող նախագահը չի կարողացել հաղթել առաջին տուրում

Խորվաթիայի նախագահական ընտրություններում գործող նախագահը չի կարողացել հաղթել առաջին տուրում

129
0

ivo-josipovic

Խորվաթիայում նախագահական ընտրությունների առաջին տուրում հաղթող չի եղել։ Քվեաթերթիկների 99,87%-ի մշակման արդյունքում պարզվել է, որ գործող նախագահ Իվո Յոսիպովիչը ստացել է ձայների 38,49%-ը, իսկ նրա  մրցակիցը՝ «Խորվաթական ժողովրդավարական դաշնություն» կուսակցության ներկայացուցիչ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը՝ 37,18%։

Երկրորդ տուրը կկայանա 2015 թվականի հունվարի 11-ին։ Առաջին տուրում հաղթելու համար թեկնածուներին անհրաժեշտ էր հավաքել ավելի քան 50 տոկոս։ Մասնակցությունը կազմել է 47 տոկոս։ Ակնկալվում է, որ հաջորդ տուրում այն ավելի մեծ կլինի։

Այս արդյունքները անակնկալ են եղել որոշ վերլուծաբանների համար, քանի որ շատերը կանխատեսում էին գործող նախագահի հեշտ հաղթանակը։