տուն Լուրեր Խորհրդարանն ընդունեց ավելի շատ պետական պարտք ներգրավելու հնարավորություն տվող նախագիծը

Խորհրդարանն ընդունեց ավելի շատ պետական պարտք ներգրավելու հնարավորություն տվող նախագիծը

123
0

1b_5c

Ազգային ժողովն այսօր 63 «կողմ», 32 «դեմ» և 2 «ձեռպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Պետական պարտքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը` առաջին ընթերցմամբ:

Նշենք, որ նախագծով սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից ներգրավվող պետական պարտքն առանձնացնել կառավարության պարտքից: Արդյունքում` կառավարությունը կկարողանա ավելի մեծ չափով վարկ ներգրավել:

Նախագիծը նախորդ շաբաթ  հարուցեց պատգամավորներից շատերի անհանգստությունը: Պատգամավորները մտավախություն հայտնեցին, որ նախագծի ընդունումը կհանգեցնի պետական պարտքի ավելացմանը ոչ միայն կառավարության համար` սահմանված չափով, այլև Կենտրոնական բանկի համար` անսահմանափակ չափով: