տուն Լուրեր Խորհրդարանի վեց ուժերը բոյկոտեցին նիստը

Խորհրդարանի վեց ուժերը բոյկոտեցին նիստը

131
0

BHK-xmbakcutyun

Այսօր Աժ արտահերթ նիստի մեկնարկին ոչ իշխանական ուժերն առաջարկեցին ընդհատել հրավիրված արտահերթ նիստն ու գումարել մեկ այլ արտահերթ նիստ` քննարկելու վերջին շրջանում ընդդիմադիր գործիչների, քաղաքացիական ակտիվիստների ու Աժ պատգամավոր Արամ Մանուկյանի` ծեծի ենթարկման հանգամանքը: Ոչ իշխանական խմբակցությունները հակառակ դեպքում խոստացան բոյկոտել Աժ նիստը:

Ընդմիջումից հետո Աժ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ առաջարկված թեման քննարկելու համար արտահերթ նիստ կարող են գումարել այսօր 18:30, ինչից հետո առաջարկությամբ հանդես եկած պատգամավորները բոյկոտեցին նիստը` նպատակահարմար չհամարելով քննարկել նախատեսված հարցերն առանց քննարկելու իրենց նշած հարցերը: