Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցություն հայտնեց հայազգի բարերար Քըրք Քըրքորյանի մահվան կապակությամբ:
«Սա մեծ կորուստ է բոլորիս համար: Նրա ներդրումն անգնահատելի է Հայաստաննի համար»,- ասաց նա ու պատգամավորներին խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել հայազգի բարերարի հիշատակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 98 տարեկանում մահացել է հայազգի բարերար, Հայ ազգային հերոս Քըրք Քըրքորյանը: