տուն Լուրեր Խորհրդարանը 2015-ին կպատրաստի մի հայտարարություն, որով կդատապարտի ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը. Էդուարդ...

Խորհրդարանը 2015-ին կպատրաստի մի հայտարարություն, որով կդատապարտի ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով

102
0

sharmazanov

Մենք ցանկանում ենք և պայքարելու ենք, որպեսզի 2015-ին աշխարհի բոլոր անկյուններում լինի հստակ գիտակցում, որ ցեղասպանությունները մարդկության դեմ ուղղված ոճիրներ են, ոչ թե առանձին մեկ տարածքի: Այսօր Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:

«Եվ ժխտողականությունը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանություն իրականացնելը: Թուրքիայի կառավարությունը նպատակային իրականացնում է ժխտողական քաղաքականություն: Նրանք չեն կարողանում հաշտվել իրենց  պատմության հետ: Ոչ միայն թուրք մտավորականներ են գալու և հիշատակի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերին, այլ միգուցե մեր հարևան երկրում կլինեն լուսավոր օրեր և ղեկավարները կլիեն այնքան իմաստուն, որ կգիտակցեն՝ իրենց նախնիները ոչ միայն վնաս են հասցրել, այլև ոչնչացրել են հույների և ասորիների: Մենք հայոց խորհդարանում պատրաստում ենք մայիսին և հունիսին ունենալ հայտարարության տեքստ, որը կդատապարտի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլև մյուս, մասնավորպեսˋ հույն և ասորի ժողովուրդների ոչնչացումը: Քանի դեռ Թուրքիան այսօր պատրաստ չէ ճանաչել Ցեղասպանությունը, մի կողմ դնելով իշխանություն, ըդդիմություն, պետք է միասնական լինենք»,-ասաց Շարմազանովը: