Մեկ ժամից ավելի էˋ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչների եւ ՀՀ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ ընթանում, քննարկվում է ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը: Հանդիպմանը ներկա են բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Վերջիններս իրենց հարցերն են ուղղում հանձնաժողովի անդամներին: Քննարկման սկզբում հանձնաժողովի անդամները հայտարարեցին, որ իրենք ընդամենը կարծիք են արտահայտում, իսկ որոշելու է հայ ժողովուրդը` փոխել Սահմանադրությունը, թե` ոչ: Այս պահին հանդիպումը շարունակվում է: