Հայաստանում ապրիլի 2-ին ծրագրված խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողները կկարողանան քվեաթերթիկի առաջին էջի վրա դնել V նշանը․ քվեաթերթիկը անվավեր չի ճանաչվի։
ԿԸՀ-ն մարտի 22-ի արտահերթ նիստի ժամանակ պարզաբանել է, որ V նշանը, որը ընտրողը կդնի քվեաթերթիկի առաջին էջի վրա, չի կարող գնահատվել որպես լրացուցիչ գրառում ու չի կարող պատճառ դառնալ քվեաթերթիկն անվավեր ճանաչելու համար, եթե այդ նշանը դրված է ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի կամ էլ կուսակցության կամ դաշինքի համապետական ցուցակի առաջին երեք թեկնածուների տվյալների կողքին։
News.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է «Նպատակն է զերծ մնալ լրացուցիչ անվավեր քվեաթերթիկներից բոլոր այն դեպքերում, երբ ընտրողի ձայնը հստակ որոշված է»