տուն Լուրեր Խոցված ուղղաթիռին հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ. Արծրուն Հովհաննիսյան

Խոցված ուղղաթիռին հայկական կողմը դեռ չի կարողանում մոտենալ. Արծրուն Հովհաննիսյան

103
0

349EAC92-89D7-4F73-8386-06169B9FB4A6_w640_r1_s-500x281

Ադրբեջանական կողմից խոցված ուղղաթիռին դեռևս հայկական կողմը չի կարողանում մոտենալ, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է կրակի տակ պահել տարածքը: Այս մասին այսօր Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Արցախը աշխատում է ԵԱՀԿ-ի հետ այն ուղղությամբ, որպեսզի վաղը մշտադիտարկում անցկացվի խոցված ուղղաթիռի հատվածում: Արցախի պահանջը դա է»,-ասաց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը Ղարաբաղի ռազմական ուղղաթիռ են խոցել: