տուն Լուրեր Խնձորն ու կանաչ թեյը պաշտպանում են քաղցկեղից ու աթերոսկլերոզից

Խնձորն ու կանաչ թեյը պաշտպանում են քաղցկեղից ու աթերոսկլերոզից

105
0

1054687666

Գիտնականները պարզել են, որ խնձորի և կանաչ թեյի բաղադրության մեջ առկա պոլիֆենոլ կոչվող հակաօքսիդանտ նյութերը արգելափակում են անոթների էնդոթել ֆունկցիան՝ այդպիսով խոչընդոտելով քաղցկեղի և աթերոսկլերոզի առաջացմանը։ Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Molecular Nutrition and Food Research ամսագրում։

Անոթների էնդոթել ֆունկցիայի գործոնի աճը անունով սպիտակուցը վերահսկում է նոր անոթների աճը արդեն գոյություն ունեցող անոթային համակարգում։ Սպիտակուցի գլխավոր ֆունկցիան վնասվածքներից հետո օրգանիզմում նոր անոթների ստեղծումն է, կամ էլ այն ժամանակ, երբ գոյություն ունեցող անոթները չեն կարողանում ապահովել վնասված մկանների կարգավորումը։ Սակայն սպիտակուցի բարձր ակտիվությունը կարող է այնպիսի հիվանդությունների պատճառ դառնալ, ինչպիսին է քաղցկեղը։

Եվ ահա գիտնականները պարզել են, որ պոլիֆենոլները, որոնք առկա են խնձորի և կանաչ թեյի մեջ, զսպում են սպիտակուցի ավելորդ ակտիվացումը։